-
05.12.2020|
20:39
ՀՀ վարչապետի կառավարական ամառանոցի մոտ ոստիկանական ծառայությունն ուժեղացվել է։ Ոստիկանները պատ են կազմել այնտեղ:
-
05.12.2020|
20:26
Օրերս ինձ հայտնի դարձավ, որ Ոստիկանության հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչության քննիչները հետախուզում են հայտարարել իմ նկատմամբ, և սա՝ այն դեպքում, երբ վերջին 10 տարին մշտապես հաճախակի բացակայել եմ երկրից և երբևէ երկիր մուտք ու ելքի հետ կապված խնդիր չեմ ունեցել:
-
05.12.2020|
15:11
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքում հրապարակել է իր դիրքորոշումը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարարի կողմից բուհի ռեկտոր նշանակելու հարցի վերաբերյալ։
-
04.12.2020|
23:42
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել պատերազմում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված մարդու իրավունքների կոպիտ խախտումներին, այդ թվում՝ զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ դաժանություններին։
-
04.12.2020|
09:32
Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտը նոր ուժով հրահրեց թուրք «Գորշ գայլերի» ատելությունը հայերի նկատմամբ, այդ թվում՝ Գերմանիայում: Նույնիսկ նրանց երեխաներին աջ էքստրեմիստները նամակներով սպառնում են սպանել: Տուժածները օգնության են դիմում գերմանացի քաղաքական գործիչներին՝ գրում է Նինվե Էրմաղանը Die Welt-ում:
-
04.12.2020|
00:15
Վերնագրով արտահայտված հարցը հենց այնպես չէ, որ առաջացել է, այսպիսի հարցադրման համար արդեն կան բավարար հիմքեր: Եթե ԱԱԾ-ում (սույն մարմինը պաշտոնապես այդպես է հանդես գալիս և այդպես է ներկայացվում) գլխի չեն ընկնում, թե ինչ նկատի ունենք ու բացատրության կարիք ունեն, սիրով կբացատրենք ու կմանրամասնենք:
-
03.12.2020|
23:56
Նիկոլ Փաշինյանը պարբերաբար իրավապահ կառույցների ղեկավարներ էր փոխում մի պարզ պատճառով՝ այդ մարմիններում պետք է լինեն անօրինական որոշումներն անվերապահ կատարող մարդիկ։ Այդ նպատակով էլ ոստիկանության ղեկավարումը վստահեց իր ընկերոջը՝ Վահե Ղազարյանին, որն այս օրերին ամեն ինչ անում է, որ արդարացնի իր նշանակումը։
-
03.12.2020|
22:28
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից գերեվարված հայ ռազմագերիների ու պատանդ վերցված քաղաքացիական անձանց ճակատագրին և նրանց վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:
-
03.12.2020|
14:01
Վլադիմիր Սոլովյովը իր հաղորդման մեջ ցույց է տալիս կադրեր, թե ինչպես ադրբեջանական զինվորները ստորացնելով տանում են հայ ծերունուն: Սոլովյովը հնարավոր է տեղյակ չէր, որ այդ ծերունին Ջոնիկ պապիկն է, ով 1988-ի փետրվարին երիտասարդ էր ու կարողացավ փրկվել Սումգայիթի ջարդերից, իսկ 2020-ին` 32 տարի հետո, ցեղասպան Բաքուն հետամուտ եղավ ու գտավ նրան Շուշիում և այստեղ հաշվեհարդար տեսավ:
-
03.12.2020|
13:46
ԱԱԾ հարգարժան գործընկերներ, տեղեկացնում եմ, որ սեփական դիմումի համաձայն ազատվել եմ Ազգային անվտանգության ծառայությունում զբաղեցրածս պաշտոնից: Շուրջ 13 տարի առաջ այս դժվարին, բայց պատվաբեր ուղու ընտրության հիմքում եղել է մեր Հայրենիքն առավել անվտանգ և ամուր տեսնելու երազանքն ու այդ երազանքին հասնելու համար որևէ ջանք չխնայելու երդումս: